Ամանորյա խաղարկություն
Lusarev Wines-ից
մեկ Շիշ = մեկ Հնարավորություն
Ամանորյա խաղարկություն
Lusarev Wines-ից
մեկ Շիշ = մեկ Հնարավորություն
Ամանորյա տոներին ձեռք բերե՛ք Lusarev գինիներ՝ Ձեզ և Ձեր մտերիմների համար ու ջերմ հիշողությունների հետ միասին ստացե՛ք հնարավորություն հաղթելու երազանքի հանգիստ և այլ նվերներ Lusarev Wines-ից:
Դեկտեմբերի 13-ից մինչև հունվարի 13-ը գնված յուրաքանչյուր շիշ, կդառնա Ձեզ համար հաղթելու մեկ հնարավորություն։ Որքան շատ գինիներ՝ այնքան շատ հնարավորություններ։
Խաղարկության մրցանակներ
Մենք պատրաստել ենք նվերներ, որոնք տոներից հետո կպարգևեն Ձեզ նոր տոնական զգացողություններ և անմոռանալի հիշողություններ։
Գլխավոր Մրցանակ
Հանգիստ երկու անձի համար Դուբայի Atlantis The Royal հյուրանոցում՝ Սուրբ Վալենտինի տոնին
Մեկ Հաղթող
Այս ձմռան ամենաշքեղ և անմոռանալի նվերը՝ հանգիստ Դուբայի լավագույն հյուրանոցներից մեկում՝ Atlantis The Royal-ում, փետրվարի 13-15-ը։
Փաթեթում ներառված են՝ երկկողմանի ավիատոմսեր, գիշերակաց և նախաճաշ, փոխադրում (transfer)՝ օդանավակայանից դեպի հյուրանոց և հակառակը։
Երկրորդ Մրցանակ
Հանգիստ երկու անձի համար Grand Resort Jermuk-ում
Երկու Հաղթող
Եռօրյա (2 գիշեր) հաճելի հանգիստ՝ Ջերմուկի Grand Resort հյուրանոցում։ Երեք անգամյա սնունդ, թարմ լեռնային օդ և կատարյալ միջավայր վերականգման և նոր էներգիայի համար։
Երրորդ Մրցանակ
Lusarev Wines
գինու հավաքածու
Հինգ Հաղթող
Ջերմացնող գինու հավաքածու Lusarev Wines-ից, որտեղ հավաքված են արևից ծնված ամենանուրբ համերը: Իդեալական է՝ ընտանեկան հանդիպումների և ընկերական ջերմ ընթրիքների համար։
Ինչպե՞ս մասնակցել խաղարկությանը
Խաղարկությանը մասնակցելու համար հարկավոր է ծանոթանալ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ և ԴՐՈՒՅԹՆԵՐԻՆ ու կատարել հետևյալ քայլերը։
Քայլ 1. Գնե՛ք Lusarev գինի Դեկտեմբերի 13-ից հունվարի 13-ը գնեք ցանկացած Lusarev գինի՝ կարմիր, սպիտակ, վարդագույն, ռեզերվ, փրփրուն; և անպայման վերցրեք Ձեր գնման ՀԴՄ կտրոնը։
Քայլ 2. Գրանցե՛ք Ձեր գնումը www.lusarev.am կայքում
Լրացրե՛ք խաղարկությանը մասնակցելու հայտը՝ նշելով համապատասխան տվյալները։
*Սեղմելով հաստատել կոճակը ես հաստատում եմ, որ ծանոթ եմ խաղարկության պայմաններին և դրույթներին , ինչպես նաև տալիս եմ համաձայնություն իմ անձնական տվյալների մշակման վերաբերյալ։
Քայլ 3. Պահպանե՛ք ՀԴՄ կտրոնը, մինչ խաղարկության ամփոփումը
ՀԴՄ կտրոնն անհրաժեշտ է պահել մինչև խաղարկության ամփոփումը՝ հունվարի 14-ը։ Հաղթելու դեպքում այն անհրաժեշտ է հաստատման համար։
ԿԱՐԵՎՈՐ։
1 շիշ = 1 հնարավորություն:
Եթե դուք գնել եք մի քանի շիշ, ձեր հնարավորությունները համապատասխանաբար աճում են։
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն միայն 18 տարին լրացած անձինք։
Խաղարկության արդյունքները կամփոփվեն հունվարի 14-ին, ժամը 13:00-ին՝ Lusarev Wines-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջի ուղիղ եթերում։ Հաղթողները կընտրվեն պատահականության սկզբունքով՝ առցանց ծրագրի միջոցով։
Գլխավոր մրցանակի հաղթողը, պետք է իր անունը և ՀԴՄ կտրոնի ֆիսկալ համարը ուղիղ եթերում հայտարարելուց հետո՝ երեք րոպեի ընթացքում Lusarev Wines-ի ֆեյսբուքյան էջին ուղարկի իր ՀԴՄ կտրոնի ամբողջական լուսանկարը՝ վավերականության ստուգման նպատակով։
Եթե նշված ժամանակահատվածում ՀԴՄ կտրոնը չուղարկվի, կազմակերպիչն իրավունք ունի ընտրել նոր հաղթող՝ գրանցված մասնակիցներից։
Մյուս մրցանակների հաղթողների անունները նույնպես կհայտարարվեն ուղիղ եթերում և Lusarev Wines-ի կայքում ու սոցիալական ցանցերի էջերում։
ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Խաղարկությանը մասնակցում են բոլոր Lusarev գինիները՝ կարմիր, սպիտակ, վարդագույն, ռեզերվ, փրփրուն: Գինիների ամբողջական տեսականուն կարող եք ծանոթանալ այստեղ. Գլխավոր պայմանը՝ գնումը պետք է կատարվի դեկտեմբերի 13-ից մինչև հունվարի 13-ը:
Lusarev Wines-ը հասանելի է մեծ սուպերմարկետներում, մասնագիտացված գինու խանութներում և գործընկերների վաճառքի կետերում Հայաստանի Հանրապետության տարածքում: Այստեղ կարող եք տեսնել հասցեների ցանկը, որտեղ հասանելի են մեր գինիները։
Մասնակցել կարող են 18 տարին լրացած ֆիզիկական անձինք, որոնք կատարել են Lusarev գինու գնման գործողություն Հայաստանի Հանրապետության տարածքում՝ խաղարկության ժամանակահատվածում (դեկտեմբերի 13-հունվարի 13) և ճիշտ լրացրել են գրանցման հայտը։
Ֆիսկալ համարը՝ եզակի համար է, որը տպագրվում է ՀԴՄ կտրոնի ներքևի հատվածում՝ «ֆիսկալ համար» նշմամբ։
Գնումը գրանցելիս Դուք նշում եք գնված շշերի քանակը: Յուրաքանչյուր շիշ տալիս է մեկ հնարավորություն: Օրինակ՝ եթե մեկ ՀԴՄ կտրոնում նշված է 4 շիշ Lusarev, և դուք հայտում լրացնում եք 4 թիվը, ապա խաղարկության շրջանակում ստանում եք 4 հնարավորություն։
Այո, կարող եք: Եթե դուք կատարել եք մի քանի գնում տարբեր օրերին կամ տարբեր խանութներում, ապա կարող եք գրանցել յուրաքանչյուր կտրոնն առանձին և ավելացնել Ձեր հնարավորությունները։
Ոչ, չեք կարող: Յուրաքանչյուր ֆիսկալ համար կարելի է գրանցել միայն մեկ անգամ: Նույն ֆիսկալ համարի կրկնակի գրանցումը արգելվում է և կարող է հանգեցնել Ձեր մասնակցության չեղարկմանը։
Եթե գրանցման հայտում լրացված տվյալները հնարավորություն չտան կապ հաստատել Ձեզ հետ, ինչպես նաև, եթե հայտնաբերվի ակնհայտ կեղծ տեղեկատվություն, կազմակերպիչը իրավունք ունի չեղարկել Ձեր մասնակցությունը: Խնդրում ենք ստուգել հեռախոսի և էլ․հասցեի ճշտությունը մինչև հայտը հաստատելը։
Հայտը լրացնելուց և հաստատելուց հետո՝ կայքում կտեսնեք հաջողված գրանցման մասին հաղորդագրություն։ Բացի այդ, բոլոր տվյալները ավտոմատ կերպով պահպանվում են կազմակերպչի համակարգում։
ՀԴՄ կտրոնի առկայությունը պարտադիր է գնումը հաստատելու համար: Եթե կտրոնը կորցված է և չի կարող ներկայացվել, կազմակերպիչն իրավունք ունի հրաժարվել մրցանակի տրամադրումից, նույնիսկ եթե Դուք հայտարարվել եք հաղթող։
Խաղարկության արդյունքները կամփոփվեն հունվարի 14-ին, ժամը 13:00-ին՝ Lusarev Wines-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջի ուղիղ եթերում։ Հաղթողները կընտրվեն պատահականության սկզբունքով՝ առցանց ծրագրի միջոցով։
Գլխավոր մրցանակը հաղթելու համար ուղիղ եթերին հետևելը պարտադիր է: Հաղթողը, պետք է իր անունը և ՀԴՄ կտրոնի ֆիսկալ համարը ուղիղ եթերում հայտարարելուց հետո՝ երեք րոպեի ընթացքում Lusarev Wines-ի ֆեյսբուքյան էջին ուղարկի իր ՀԴՄ կտրոնի ամբողջական լուսանկարը՝ վավերականության ստուգման նպատակով։ Եթե նշված ժամանակահատվածում ՀԴՄ կտրոնը չուղարկվի, կազմակերպիչն իրավունք ունի ընտրել նոր հաղթող՝ գրանցված մասնակիցներից։
Մյուս մրցանակների համար ուղիղ եթերում լինելը պարտադիր չէ։ Հաղթողների անունները նույնպես կհայտարարվեն ուղիղ եթերում և նրանց հետ կապ կհաստատվի նշված կոնտակտներով։
Եթե գլխավոր մրցանակի հաղթողի անունը և ՀԴՄ կտրոնի ֆիսկալ համարը ուղիղ եթերում հայտարարելուց հետո նա չկարողանա ուղարկել ՀԴՄ կտրոնի լուսանկարը երեք րոպեի ընթացքում՝ կապի խնդրի կամ այլ տեխնիկական պատճառներով, ապա կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում դրա համար: Այս դեպքում կարող է ընտրվել այլ հաղթող, ուստի խորհուրդ ենք տալիս նախապես ապահովել կայուն ինտերնետային կապ։
Այո, մրցանակի փոխանցումը երրորդ անձին հնարավոր է ՀԴՄ կտրոնի ստուգումից և հաղթանակի հաստատումից հետո: Փոխանցման մանրամասները կհամաձայնեցվեն կազմակերպչի հետ։