#LusarevWinesMoments

երբ գինին դառնում է պատմությունների մի մասը

Lusarev Wines-ն ամփոփել է #LusarevWinesMoments ստեղծարար մրցույթը, որի շրջանակում մասնակիցները սոցիալական հարթակներում կիսվում էին Lusarev գինիների ուղեկցությամբ ապրած իրենց ամենաջերմ ու հիշարժան պահերով։

Նախաձեռնության նպատակն էր ցույց տալ, որ գինին պարզապես խմիչք չէ․ այն դառնում է կյանքի կարևոր պահերի, հանդիպումների, ճանապարհորդությունների, ընտանեկան ու ընկերական երեկոների անբաժանելի մասը՝ ստեղծելով հիշողություններ, որոնք մնում են մարդկանց հետ։

Մեկ ամսվա ընթացքում մրցույթը համախմբեց տասնյակ մասնակիցների, ովքեր իրենց ստեղծած տեսահոլովակների միջոցով պատմեցին Lusarev-ի հետ կապված իրական ու անկեղծ պատմություններ։ Յուրաքանչյուր աշխատանք յուրովի արտացոլում էր այն գաղափարը, որ գինին միավորում է մարդկանց, ստեղծում ջերմ մթնոլորտ և դառնում հիշարժան պահերի ուղեկիցը։

Մրցույթի ավարտին ընտրվեցին հինգ հաղթողներ՝ գնահատելով մասնակիցների ստեղծարար մոտեցումը, ներկայացված պատմությունների ինքնատիպությունն ու ներգրավվածությունը։ Սակայն #LusarevWinesMoments-ի գլխավոր արդյունքը հաղթողները չէին, այլ այն բազմաթիվ պատմությունները, որոնք ծնվեցին նախաձեռնության շուրջ և դարձան Lusarev համայնքի մի մասը։