Երևանի ռեստորանային օրեր. Lusarev և ՌեստոՖեստ-2024

Հուլիսի 19, 20 և 21-ին Թումանյան և Մոսկովյան փողոցներում «Երևանյան Գաստրոնոմիկ Օրերի» շրջանակում տեղի ունեցավ «Ռեստորանային Օրեր» ամենամասշտաբային փառատոններից մեկը։ Փառատոնի շրջանակում շուրջ 100 ռեստորան-սրճարան ներկայացան անհատական տաղավարներով՝ մատուցելով իրենց խոհանոցը և միավորելով իրական գուրմաններին։

Lusarev-ը ևս ներկայացավ իր տաղավարով՝ այցելուներին առաջարկելով հայկական գինեգործական ավանդույթները, ինչպես նաև Հայաստանի յուրահատուկ տերուարն ու կլիման մարմանավորող բացառիկ գինիներ, որոնք միանգամից սիրվեցին ինչպես հայ հանրության, այլ նաև զբոսաշրջիկների կողմից։

ՌեստոՖեստ-2024 փառատոնը միտված էր տուրիզմի զարգացմանը, Հայաստանում գործող ռեստորանների ճանաչելիության բարձրացմանը, և երկրի տնտեսության աճին, ինչպես նաև մայրաքաղաքին ջերմ ու տոնական տրամադրություն հաղորդելուն։