Lusarev Brut-ը ոսկե մեդալակիր։ ArmWine 2025 ցուցահանդես

2025 թվականի հուլիսի 13-14-ին Եկատերինբուրգում տեղի ունեցավ ArmWine ցուցահանդեսը, որին մասնակցեց նաև Lusarev գինեգործարանը իր լավագույն գինիներով։ ArmWine-ը գինու ցուցահանդես է, որը նվիրված է հայկական գինիներին և հայ գինեգործներին, որը կազմակերպվում է հյուրընկալող երկրի գնորդների և ոլորտի մասնագետների համար:

Ցուցահանդեսի ընթացքում Lusarev Brut փրփրուն գինին արժանացավ այցելուների, սոմելյեների և մասնագետների առանձնահատուկ հավանությանը՝ արժանանալով ոսկե մեդալի։ Սա վկայում է Lusarev գինու բարձր որակի, նրբաճաշակության և յուրահատուկ լինելու մասին։

Lusarev Brut-ը ստեղծված է բացառիկ խնամքով՝ ոսկեհատ խաղողի տեսակից՝ պահպանելով ավանդական մեթոդով արտադրելու ավանդույթը։ Այն համադրում է թեթևությունը, նրբությունը և հայկական ուժը։

ArmWine 2025 ցուցահանդեսին մասնակցում էին ավելի քան 30 գինեգործարաններ Հայաստանից։ Lusarev-ի տաղավարը դարձավ համտեսողների և մասնագետների սիրելի տաղավարներից մեկը՝ ոչ միայն իր գինիների, այլև բարձրակարգ սպասարկման և յուրահատուկ մշակութային մոտեցման շնորհիվ։

Lusarev-ը շարունակում է բարձրացնել հայկական գինու համբավը՝ պահպանելով ավանդույթները և միաժամանակ առաջարկելով նորություն՝ առաջին տեղում դնելով արտադրանքի որակը։