Lusarev Areni Noir Rosé 2024-ը՝ Concours Mondial de Bruxelles 2025 մրցույթին ստացել է արծաթե մեդալ

Concours Mondial de Bruxelles-ը (CMB) համարվում է աշխարհի ամենահեղինակավոր գինու մրցույթներից մեկը, որտեղ յուրաքանչյուր տարի հազարավոր գինիներ աշխարհի տարբեր անկյուններից անցնում են խիստ փորձագիտական գնահատում։

2025 թվականին CMB-ի հիմնական փուլը տեղի ունեցավ Չինաստանում, որտեղ գնահատման ներկայացվեց ավելի քան 7,000 գինի 49 երկրներից։ Կույր դեգուստացիայի ընթացքում ժյուրին գնահատում է գինիները բացառապես ըստ որակի՝ առանց արտադրողի, պիտակի կամ շուկայի մասին տեղեկության։ Սա մրցույթը դարձնում է առավել անկախ և օբյեկտիվ։ Փորձագիտական ժյուրին բաղկացած է ավելի քան 375 միջազգային մասնագետներից՝ գինեգործներից, սոմելյեներից, լրագրողներից և գինու փորձագետներից։

Lusarev Areni Noir Rosé 2024-ը ստեղծված է բացառիկ նվիրվածությամբ՝ օգտագործելով հայկական Արենի խաղողի լավագույն հատիկները։
Այս գինին առանձնանում է իր նուրբ վարդագույն երանգով, թարմ և ներդաշնակ բույրով, ինչպես նաև համային հավասարակշռված կառուցվածքով։

Մեր գինին բարձր գնահատվեց մրցույթի փորձագետների կողմից՝ ստանալով Արծաթե մեդալ։ Սա մեր աշխատանքի, նորարարական մոտեցման կարևոր վկայությունն է։ Lusarev-ի թիմը միշտ ձգտել է ստեղծել գինիներ, որոնք ներկայացնում են Հայաստանի բնօրինակ տերուարը՝ համադրելով ավանդույթներն ու ժամանակակից տեխնոլոգիաները։

Lusarev-ի համար այս մեդալը ոչ միայն բարձր գնահատական է մեր աշխատանքի նկատմամբ, այլև ապացույց մեր գինիների որակի, նրբության և յուրահատուկ բնույթի։ Մեր նպատակն է հայկական գինին ներկայացնել միջազգային բարձր հարթակներում՝ ապացուցելով, որ Հայաստանի խաղողի այգիներից ծնված գինիները կարող են մրցել աշխարհի ամենահեղինակավոր բրենդների հետ։