գինու, մշակույթի և մարդկանց միավորող նոր նախաձեռնություն









Lusarev Wines-ը մեկնարկել է հայկական գինու ոլորտում նոր ձևաչափի «ԳԻՆՈՒ ՇՈՒՐՋ by Lusarev» միջոցառումների շարքը, որի նպատակն է մեկ հարթակում միավորել գինու սիրահարներին, ոլորտի մասնագետներին, մշակույթի ներկայացուցիչներին և բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են հայկական գինեգործությամբ, պատմությամբ ու գինու մշակույթով։
Յուրաքանչյուր հանդիպում համատեղում է Lusarev Wines-ի գինիների դեգուստացիան, թեմատիկ ելույթներն ու ազատ շփման միջավայրը՝ ստեղծելով հնարավորություն ոչ միայն բացահայտելու գինին, այլև քննարկելու դրա մշակութային, պատմական և գաստրոնոմիական նշանակությունը։
Այս պահին արդեն կայացել են «ԳԻՆՈՒ ՇՈՒՐՋ by Lusarev»-ի առաջին երկու հանդիպումները՝ համախմբելով գինու սիրահարների, ոլորտի մասնագետների և մշակույթի ներկայացուցիչների։
Առաջին հանդիպումը տեղի ունեցավ 6100 WineBar-ում։ Միջոցառման ընթացքում Lusarev Wines-ի հիմնադիր Ֆրունզե Սարգսյանը ներկայացրեց բրենդի պատմությունն ու գինեգործական փիլիսոփայությունը, սոմելյե Մարիամ Սաղաթելյանը խոսեց գինու մատուցման մշակույթի և գաստրոնոմիական համադրությունների մասին, իսկ հատուկ հյուր հնագետ Բորիս Գասպարյանը ներկայացրեց Հայկական լեռնաշխարհում խաղողագործության և գինեգործության հազարամյակների պատմությունը՝ անդրադառնալով գինու դերին հայկական մշակութային ժառանգության ձևավորման մեջ։
Երկրորդ հանդիպումը կայացավ Tapastan-ում՝ նվիրված Lusarev Wines-ի փրփրուն գինիներին և ժամանակակից գինու մշակույթին։ Մասնակիցները համտեսեցին Sunday Pét-Nat Areni, Sunday Pét-Nat Voskehat և Lusarev Brut փրփրուն գինիները, իսկ հատուկ հյուր Եվգենիա Ասատրյանը խոսեց Հայաստանում գինու մշակույթի զարգացման, սպառողական նոր միտումների և այն մասին, թե ինչպես կարելի է գինին ներկայացնել նոր սերնդին՝ ստեղծելով ժամանակակից և հիշվող փորձառություններ։
«ԳԻՆՈՒ ՇՈՒՐՋ by Lusarev»-ը շարունակական նախաձեռնություն է, և առաջիկայում նախատեսվում են նոր հանդիպումներ, նոր թեմաներ ու նոր հյուրեր՝ շարունակելով ձևավորել համայնք, որտեղ գինին դառնում է գիտելիքի, մշակույթի և մարդկանց միավորող լեզու։