Մայիս 27
ԳԻՆՈՒ ՇՈՒՐՋ
by Lusarev
Մուտքն ազատ է՝ պարտադիր գրանցմամբ
Միջոցառման անցկացման լեզուն՝ հայերեն։
Lusarev Wines-ը մեկնարկում է «ԳԻՆՈՒ ՇՈՒՐՋ by Lusarev» միջոցառումների շարքը՝ ստեղծելով միջավայր, որտեղ միավորվում են հայկական գինու մշակույթը, հետաքրքիր պատմությունները, նոր ծանոթություններն ու հիշվող փորձառությունները։
Երեկոյի ընթացքում մասնակիցներին սպասվում է Lusarev գինիների դեգուստացիա, որի ընթացքում կներկայացվեն գինիների առանձնահատկություններն ու համային նրբերանգները։
Շարքի յուրաքանչյուր միջոցառում կունենա հատուկ հյուր, ով կներկայացնի նախապես հայտարարված թեման՝ գինու, մշակույթի, պատմության, արվեստի կամ այլ հետաքրքիր ուղղությունների շուրջ։
Միջոցառման ավարտին հյուրերը հնարավորություն կունենան շարունակել շփումները ազատ networking միջավայրում՝ մեկ գավաթ գինու շուրջ, նոր ծանոթությունների, գաղափարների և հետաքրքիր զրույցների ուղեկցությամբ։
«ԳԻՆՈՒ ՇՈՒՐՋ by Lusarev» շարքի առաջին հանդիպումը տեղի կունենա մայիսի 27-ին՝ ժամը 18:30, 6100 WineBar-ում։
Երեկոյի Խոսնակներ
Ֆրունզե Սարգսյան
Lusarew Wines բրենդի հիմնադիր
Երեկոյի ընթացքում Lusarev Wines-ի հիմնադիր Ֆրունզե Սարգսյանը կներկայացնի բրենդի պատմությունը, ապրանքանիշի գաղափարախոսությունն ու գինիները՝ անդրադառնալով գինեգործության առանձնահատկություններին, գինու պատրաստման տեխնոլոգիաներին և կիրառվող մեթոդներին։
Մարիամ Սաղաթելյան
Սոմելյե, 6100-ի համահիմնադիր
Երեկոյի ընթացքում Մարիամը կկիսվի գինու ճիշտ մատուցման մշակույթով և կպատմի, թե որ մթերքների ու ուտեստների հետ է յուրաքանչյուր գինի ստեղծում լավագույն համադրությունը՝ դարձնելով համտեսի փորձառությունը լիարժեք և հիշվող։հայկական գինեգործական ավանդույթները հայ ժողովրդի աշխարհընկալման ձևավորման մեջ։
Բորիս Գասպարյան
Հնագետ, վաղ հնագիտության բաժնի գիտաշխատող
Թեմա` հայկական լեռնաշխարհի նյութական մշակույթի դերը խաղողի և գինու մասին ձևավորված աշխարհընկալման մեջ
Երեկոյի ընթացքում հնագետ Բորիս Գասպարյանը կներկայացնի Հայկական լեռնաշխարհում խաղողագործության և գինեգործության ձևավորման պատմությունը՝ անդրադառնալով Արենի-1 քարայրում հայտնաբերված հնագույն գինու արտադրական համալիրին, խաղողի և գինու մշակութային նշանակությանը։ Կխոսի նաև թե ինչ դեր ունեն հայկական գինեգործական ավանդույթնեը հայ ժողովրդի աշխարհընկալման և մշակութային ինքնության ձևավորման գործընթացում։