Երբ գինին համադրվում է լույսի, երաժշտության ու ջերմ շփման հետ՝ ստացվում է Lusarev-ի տաղավարը։ Երևանի գինու օրեր ամենախոշոր բացօթյա փառատոնի շրջանակներում այս տարվա մեր ներկայությունը դարձավ իսկական փորձառություն գինու սիրահարների համար․ դրա վառ արտացոլումն էր այցելուների անընդհատ հոսքը և բարձր տրամադրությունը։
Մենք փառատոնին ներկայացանք ոչ միայն մեր լավագույն գինիներով, այլև նորություններով։ Առաջին անգամ գինու օրերին ներկայացրինք մեր Lusarev Brut փրփրուն գինին՝ պատրաստված ավանդական մեթոդով, ինչպես նաև Sun Day Pét-Nat փրփրուն գինու սպիտակ և վարդագույն տեսակները՝ Արենի և Ոսկեհատ խաղողներից։
Փառատոնի օրերը լի էին երաժշտությամբ, ժպիտներով ու անմոռանալի պահերով։ Lusarev-ի տաղավարում անցկացվում էին մրցույթներ, հյուրերը լուսանկարվում էին հատուկ կազմակերպված անկյունում։ Բարձր տրամադրությունն ապահովում էր Երևանում առաջին անգամ անցկացվող Wine Rave-ը, որը մեկտեղել էր գինու սիրահարներին, DJ Alber Ensso-ի ու DJ Dairo-ի երաժշտությամբ։ The Waves band-ի ելույթները՝ կենդանի երաժշտությունը խոսում էր գինու լեզվով, դե իսկ տաղավարում կազմակերպված բազմաթիվ խաղարկությունները չէին թողնում ոչմեկին անտարբեր։
Lusarev-ում մենք համարում ենք, որ գինի խմելը պարզապես խմիչք վայելել չէ, այլ մշակույթ, զգացողություն և հիշողություն։ Եվ մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր այդ օրերին դարձան Lusarev-ի պատմության մի մասը։
