Արդեն 8 տարի կազմակերպվող Երևանի Գինու Օրեր փառատոնն այս տարի տեղի ունեցավ հունիսի 7-ից 9-ը Երևանի սրտում ընդգրկելով Մոսկովյան, Սարյան, Թումանյան փողոցները։
Հանրության կողմից այս շատ սիրված փառատոնի նպատակն էր ներկայացնել հայկական գինու հարուստ համերն և ավանդույթները, նպատակ, որ մեծ ոգևորությամբ կիսում ենք նաև մենք Lusarev-ում։ Ուստի, մեծ սիրով միացանք փառատոնին՝ մեր այցելուներին առաջարկելով ոչ միայն տեղական խաղողի սորտերից պատրաստված յուրահատուկ գինիների համտես, այլև մի շարք նվերներ, ժամանցային ծրագրեր։
Փառատոնը հատկանշական էր մեզ համար, քանի որ առիթ ունեցանք հանդիպելու գինեսերների, բայց հատկապես Lusarev գինիների սիրահարների հետ, կիսել նրանց հետ հրաշալի պահեր և ստեղծել համատեղ հիշողությւններ։
3 օրերի ընթացքում փառատոնն ունեցավ մոտավորապես 200․000 այցելու։ Այցելուների 30%-ը կազմում էին զբոսաշրջիկները, որոնց մի մասը Հայաստան էին ժամանել հատուկ փառատոնին մասնակցելու համար։
Հանրության կողմից այս շատ սիրված փառատոնն այս անգամ ընդլայնել էր իր գործունեության ոլորտը՝ հաստատելով նոր համագործակցություններ և ներառելով հատուկ առաջարկներ, Ժամանցային և կրթական բաղադրիչներ։
Ուրախ էինք կիսել այս երեք խենթ օրերը Երևանի Գինու Օրեր փառատոնի հետ, կհանդիպենք մյուս տարի՜։
![](https://lusarev.am/wp-content/uploads/2024/12/photo_2024-12-16_11-03-17-4-1024x683.jpg)
![](https://lusarev.am/wp-content/uploads/2024/12/photo_2024-12-16_11-03-17-5-1024x683.jpg)
![](https://lusarev.am/wp-content/uploads/2024/12/463449123_513614144969871_2120204869657418620_n-1024x683.jpg)
![](https://lusarev.am/wp-content/uploads/2024/12/469121853_550498827948069_2016588888207868570_n-1024x684.jpg)
![](https://lusarev.am/wp-content/uploads/2024/12/IMG_0863-1-1024x683.jpg)