Հայկական ավանդույթի և մշակույթի պահպանումը Lusarev-ի նպատակներից է ոչ միայն գինեգործության ոլորտում, այլ նաև դրանից դուրս։ Այս նպատակով մենք մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահում հայկական մշակույթին խթանող իրադարձությունները՝ շատ հաճախ ստանձնելով նախաձեռնողի կամ գործընկերոջ դերը։
Այս անգամ Երևանի ամենակոլորիտային վայրերից մեկի՝ «Common Ground Books & Spirits»-ի հետ նախաձեռնել ենք հայկական ֆիլմերի կինոդիտումներ։ Օգոստոսի 2-ից ի վեր Common Ground-ի բացօթյա մտերմիկ այգում միասին դիտել ենք հայկական ֆիլմարտադրության ոսկե ֆիլմերը՝ «Մենք ենք մեր սարերը», «Հարսնացուն հյուսիսից», «Մեր մանկության տանգոն» և «Աշնան արև»։
Երեկոները ուղեկցվել են Lusarev գինիների հյուրասիրությամբ և ջերմ քննարկումներով՝ դարձնելով երեկոները հիշարժան և տպավորություններով լի։