750ml

Սան Դեյ Պետ-Նատ

ԽԱՂՈՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՇՐՋԱՆԸ: Վայոց Ձոր

ԽԱՂՈՂԻ ՍՈՐՏԸ: Արենի

ԿԼԻՄԱՆ: Մերձարևադարձային չոր

ՄԱՏՈՒՑՄԱՆ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆ: 8 °C — 11 °C.

ԱԼԿՈՀՈԼԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ: 11%.

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ: Պետ Նատի պատրաստման համար հավաքում ենք խաղողը ավելի ուշ՝ երբ խաղողի շաքարայնությունը հասնում է 19-20-ի: Պատրաստվում է մեկ խմորմամբ. սկսվում և շարունակվում Է պահամանում, այնուհետև շշալցվում է։ Պետ Նատը համարվում է փրփրուն գինու ստացման առաջին և նախնական տարբերակը՝ նախքան ոլորտում երկրորդային խմորման տեխնոլոգիայի ներմուծումը, որը լայնորեն կիրառվում է մասնավորապես Շամպայնի ստացման գործընթացում։

ՀԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՏԵՍՏՆԵՐԻ ՀԵՏ՝ Ծովամթերքը, ցիտրուսային աղցանները, տապակված բանջարեղենը և հավի միսը, թթու և կծու ուտեստները, մասնավորապես թաիլանդական, վիետնամական և հնդկական խոհանոցի ուտեստները, ինչպես նաև հատապտղային աղանդերը իդեալական համադրություն են կազմում Պետ Նատի հետ։