ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Խաղարկության Հիմնական Կանոնները և Պայմանները
1․ Հիմնական հասկացություններ
Սույն կանոնների մեջ օգտագործվող հիմնական հասկացությունները՝
1․1 Կազմակերպիչ – «Ֆրունզե Էսթեյթ Վայնրի» ՍՊԸ (այսուհետ՝ «Կազմակերպիչ»)։
1․2 Խաղարկություն – գովազդի և վաճառքների խթանման նպատակով կազմակերպված խաղարկություն, որտեղ պատահականության սկզբունքով ընտրվելու են հաղթող մասնակիցներ։
1․3 Մրցանակ – այն շահումը, որը տրամադրվելու է հաղթող մասնակցին։
1․4 Մասնակից – այն ֆիզիկական անձ գնորդները, ովքեր բավարարում են սույն կանոններով սահմանված բոլոր պայմաններին և կատարում են խաղարկությանը մասնակցելու բոլոր պարտադիր պայմանները։
1․5 Կանոններ – սույն փաստաթղթում նշված բոլոր պայմաններն ու պահանջները, որոնք հաստատում է Կազմակերպիչը։
1․6 Ժամկետ – 13.12.2025- 13.01.2026թթ․ ընկած ժամանակահատվածը։
2․ Ընդհանուր դրույթներ
2․1 Խաղարկությունը կազմակերպվում է Կազմակերպչի կողմից։
2․2 Խաղարկությանը մասնակցող անձը պարտավորվում է հետևել սույն խաղարկության կանոններին։
2․3 Խաղարկությունը նախատեսված է միայն 18 տարեկանից բարձր անձանց համար։
2.4 Խաղարկությանը չեն կարող մասնակցել Կազմակերպչի աշխատակիցները։
3․ Խաղարկության պայմաններ
3․1 Խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալը՝
Դեկտեմբերի 13-ից հունվարի 13-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում գտնվող ցանկացած վաճառքի կետից գնել «Lusarev» ապրանքանիշի՝ կարմիր, «Lusarev» ապրանքանիշի՝ սպիտակ, «Lusarev» ապրանքանիշի՝ վարդագույն, «Lusarev» ապրանքանիշի՝ ռեզերվ, «Lusarev» ապրանքանիշի՝ Բրյուտ շամպայն և Սան Դեյ Պետ Նատ։
Ընդ որում մասնակիցը կախված իր կողմից ձեռք բերված ապրանքների քանակի(շշերի) հնարավորություն կստանա մասնակցել մրցույթին՝ 1-շիշ՝ 1-հնարավորություն սկզբունքով։
- Լրացնել խաղարկությանը մասնակցության հայտը նշելով՝ անուն ազգանուն, հեռախոսահամար, էլ․ հասցե, գնման ամսաթիվ, քանակ, ՀԴՄ կտրոնի ֆիսկալ համար։
3․2 Խաղարկության ընթացքում կխաղարկվի՝
· փետրվարի 13-15-ը ընկած ժամանակահատվածում Սուրբ Վալենտինի տոնին ընդառաջ հանգիստ՝ երկու անձի համար Դուբայի Atlantis The Royal հյուրանոցում, որն իր մեջ կներառի երկկողմանի ավիատոմսեր, գիշերակաց և նախաճաշ, փոխադրում (transfer)՝ օդանավակայանից դեպի հյուրանոց և հակառակը։
· 2 հատ հանգստի փաթեթ նախատեսված երկու անձի համար Grand Resort Jermuk-ում, որն իր մեջ կներառի եռօրյա (երկու գիշեր) հաճելի հանգիստ՝ Ջերմուկի Grand Resort հյուրանոցում։ Երեք անգամյա սնունդ, թարմ լեռնային օդ և կատարյալ միջավայր վերականգման և նոր էներգիայի համար։
· 5 հատ Lusarev Wines գինու հավաքածու
4․ Մասնակցության պայմաններ
4․1 Մասնակիցը պարտավոր է պահել գնումը հավաստող ՀԴՄ կտրոնը, որում հստակ պետք է արտացոլվի յուրաքանչյուր ՀԴՄ կտրոնում առկա ֆիսկալ կոդը և գնված շշերի քանակը։
4․2 Խաղարկության արդյունքները կամփոփվեն հունվարի 14-ին, ժամը 13:00-ին՝ Lusarev Wines-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջի ուղիղ եթերում։
4.3 Հաղթողները կընտրվեն պատահականության սկզբունքով՝ առցանց ծրագրի միջոցով։
4.4 Գլխավոր մրցանակի հաղթողը պետք է իր անունը և ՀԴՄ կտրոնի լուսանկարը, ուղիղ եթերում հայտարարելուց հետո՝ երեք րոպեի ընթացքում ուղարկի Lusarev Wines-ի ֆեյսբուքյան էջին ընդ որում այնպես, որ ՀԴՄ կտրոնը ամբողջությամբ արտացոլվի լուսանկարում՝ ֆիսկալ համարի և մասնակցի հաղթանակի վավերականությունը ստուգելու նպատակով։ Եթե նշված ժամանակահատվածում ՀԴՄ կտրոնի լուսանկարը չուղարկվի Կազմակերպչին, ապա Կազմակերպիչն իրավունք ունի ընտրել նոր հաղթող՝ գրանցված մասնակիցներից։
4.5 Մյուս մրցանակների հաղթողների անունները նույնպես կհայտարարվեն ուղիղ եթերում և Lusarev Wines-ի կայքում ու սոցիալական ցանցերի էջերում։
5․ Լրացուցիչ դրույթներ
5․1 Մրցանակները տրամադրվում են անձը հաստատող փաստաթղթով։
5․2 Մրցանակները չեն փոխարինվում դրամական միջոցներով։
5․3 Հաղթողը համաձայն է լուսանկարահանվել և լուսանկարների/տեսանյութերի օգտագործմանը Կազմակերպչի սոցիալական էջերում՝ գովազդային նպատակներով։
5․4 Մասնակիցը սույնով տալիս է իր համաձայնությունը, որ Խաղարկության ընթացքում ձեռք բերված անձնական տվյալները հետագայում կարող են օգտագործվել Կազմակերպչի կողմից այլ մարկետինգային և գովազդային արշավների ժամանակ և ենթակա չեն փոխանցման այլ ֆիզիակական կամ իրավաբանական անձնաց բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի։
5․5 Կազմակերպիչը մինչև խաղարկության մեկնարկը ցանկացած պահի կարող է փոփոխել խաղարկության կանոնները։