Սեպտեմբերի 6, ժամը 18:00
«Գինու ու գրքի շուրջ by Lusarev» x Bookfest
Հայաստանի ազգային պատկերասրահի գրադարան
Մուտքն ազատ է՝ պարտադիր գրանցմամբ
Միջոցառման անցկացման լեզուն՝ հայերեն։
Սեպտեմբերի 6-ին գինու և գրքի սիրահարներին սպասվում է յուրահատուկ օր՝ լի համերի բացահայտումներով, հետաքրքիր զրույցներով և նոր ծանոթություններով։
Երեկոյի ընթացքում մասնակիցներին սպասվում է Lusarev գինիների դեգուստացիա, որի ընթացքում կներկայացվեն գինիների առանձնահատկություններն ու համային նրբերանգները։
Միջոցառման ընթացքում հատուկ հյուր-խոսնակ Հասմիկ Սիմոնյանը հանդես կգա «Ջուրն ինչպես կրակ» բացառիկ դասախոսությամբ՝ ներկայացնելով գինու հիշատակումները գրականության մեջ, հին հայկական կենացների և խնջույքի կանոնների մասին։
Միջոցառման ավարտին հյուրերը հնարավորություն կունենան շարունակել քննարկումները ազատ և ջերմ մթնոլորտում՝ մեկ գավաթ գինու շուրջ։
Միջոցառման Խոսնակներ
Ֆրունզե Սարգսյան
Lusarev Wines բրենդի հիմնադիր
Երեկոյի ընթացքում Lusarev Wines-ի հիմնադիր Ֆրունզե Սարգսյանը կներկայացնի բրենդի պատմությունը, ապրանքանիշի գաղափարախոսությունն ու գինիները՝ անդրադառնալով գինեգործության առանձնահատկություններին, գինու պատրաստման տեխնոլոգիաներին և կիրառվող մեթոդներին։
Մարիամ Սաղաթելյան
Սոմելյե, In Vino-ի համահիմնադիր
Երեկոյի ընթացքում Մարիամը կկիսվի գինու ճիշտ մատուցման մշակույթով և կպատմի, թե որ մթերքների ու ուտեստների հետ է յուրաքանչյուր գինի ստեղծում լավագույն համադրությունը՝ դարձնելով համտեսի փորձառությունը լիարժեք և հիշվող։
Հասմիկ Սիմոնյան
Բանաստեղծ
«Ջուրն ինչպես կրակ տեսա»։ Իր հանելուկներից մեկում Ներսես Շնորհալին այսպես էր նկարագրում գինին։
Ի՞նչ էին ավելացնում այս կրակոտ խմիչքին հայերը, որ խելքամաղ անուշաբուրում էր:
Ինչպե՞ս էին խմում հայերը, և ինչպես՝ հույները: Ո՞րն էր առաջին կենացը խնջույքների ժամանակ հին Հայաստանում, և ի՞նչ պատիժ էր հասնում խնջույքից ուշացողներին:
Այս ամենի մասին կպատմի բանաստեղծ Հասմիկ Սիմոնյանը
ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ ՄՆԱՑ
Գրանցվել
Խնդրում ենք լրացնել հետևյալ դաշտերը՝
Thank you!
Your registration has been confirmed.