2024 թվականի հուլիսի 7-8-ը Lusarev գինեգործարանը Մոսկվայում մասնակցեց ArmWine ցուցահանդեսին` ներկաների ուշադրությունը մի քանի օր շարունակ ուղելով հայկական գինեգործության ավանդույթներին և առանձնահատկություններին։ Lusarev-ի ինքնատիպ գինիները արժանացան դրական արձագանքների և նպաստեցին նոր և արդյունավետ գործընկերային հարաբերությունների ստեղծմանը։ Lusarev-ի մշտապես մարդաշատ տաղավարում այցելուները հնարավորություն ունեին համտեսելու ներկայացված երեք գինիները՝ Lusarev կարմիր, սպիտակ, վարդագույն։ Այդ օրը նաև կար բացառիկ հնարավորություն փորձելու Lusarev-ի նորույթը՝ փրփրուն գինին, ավանդական մեթոդով պատրաստված, որը դեռ շուկայում ներկայացված չէր։
ArmWine-ը ամենամյա ցուցահանդես է, որը նվիրված է գինու արդյունաբերությանը և մասնավորապես՝ հայկական գինեգործությանը: Ցուցահանդեսի աշխարհագրությունն ընդգրկում է այնպիսի խոշոր քաղաքներ, ինչպիսիք են Մոսկվան, Բեռլինը, Նյու Յորքը, Լոս Անջելեսը, Փարիզը, Շանհայը:
Աշխարհի տարբեր ծայրերից այստեղ են հավաքվում տվյալ ոլորտի մասնագետները, որպեսզի կիսվեն իրենց գիտելիքներով ու փորձով և, իհարկե, ծանոթանան գինեգործական Հայաստանին՝ գինու իր անկրկնելի տեսակներով և դրա արտադրության յուրահատուկ տեխնոլոգիայով:
Ցուցահանդեսի շրջանակներում անցկացվել են այնպիսի միջոցառումներ, ինչպիսին են՝ դասախոսություններ հայկական ժողովրդական հեքիաթների մասին, պանելային քննարկումներ ռուսական շուկայում հայկական գինիների վաճառքի և Հայաստանում գինեգործական բիզնես վարելու վերաբերյալ։
![](https://lusarev.am/wp-content/uploads/2024/12/IMG_9513-683x1024.jpg)
![](https://lusarev.am/wp-content/uploads/2024/12/IMG_7969-1-683x1024.jpg)
![](https://lusarev.am/wp-content/uploads/2024/12/IMG_8288-1-683x1024.jpg)