Գինու փառատոն լեռնային Դիլիջանում. Lusarev և Dilijan Wine Fest

2024 թվականի օգոստոսի 3-ին և 4-ին լեռնային Դիլիջանը արդեն երրորդ անգամ միավորեց բոլոր գինեգործներին և գինու սիրահարներին։

Ավելի քան 40 գինետուն և գինեգործարան Հայաստանից և հարևան երկրներից Աղասի Խանջյանի ամառանոցի հարակից տարածքում՝ Տավուշի չքնաղ բնության գրկում, ներկայացրին իրենց գինիները։

«Lusarev»-ը ևս անմասն չմնաց և մասնակցեց Դիլիջանի գինու օրերին մեծ ոգևորությամբ՝ ներկայացնելով վերջինիս գինիները, որ արտացոլում են ավանդույթի և բնության հանդեպ սերը։ Առանձնակի ուրախ էինք տեսնել, որ այցելուները ևս կիսում էին այդ սերը՝ չթաքցնելով հիացական արձագանքները «Lusarev» գինիների համտեսի ժամանակ։

Փառատոնի ծրագիրը, որն ուղեկցվում էր Ռեինկարնացիա նվագախմբի կենդանի կատարումներով, ներառում էր գինու համտեսներ, վարպետաց դասեր և դասախոսություններ ոլորտի լավագույն փորձագետների կողմից, ինչպես նաև մի շարք միջոցառումներ և զվարճանքներ բոլոր տարիքի այցելուների համար։

Գինու փառատոնն անցկացվում էր ՀՀ Զբոսաշրջության Կոմիտեի և Հայաստանի Vine & Wine հիմնադրամի աջակցությամբ։ Փառատոնի կազմակերպիչներն էին TimeTo կրեատիվ գործակալությունը և EasyPay ֆինտեխ հարթակը։